Ողբերգական ավտովթար Երևանում. ուղևորներից մեկը տեղում մահացել է
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Բեկ և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ անձի կողմից վարած անհայտ մակնիշի, համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Զավեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 68-ամյա Սոֆյա Ս.-ն տեղում մահացել է, իսկ 5-ամյա Ն. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են փախուստի դիմած Range Rover ավտոմեքենայի կոտրված մեծ թվով դետալներ: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը Mercedes-ի վարորդի մայրն էր, իսկ վիրավորը երեխան ու հարվածից հետո Mercedes-ի վարորդը խնդրել է, որպեսզի այդ վարորդը օգնի երեխաներին տեղափոխել Երևան, սակայն նա դիմել է փախուստի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Կորպուսի հրամանատարը հաստատեց
Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց իմքայլական պատ...