Ինչ վնասներ է կրել ԱԺ-ն հայտնի դեպքի ժամանակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախաքննական մարմինը սկսել է ուսումնասիրել եւ գույքագրել այն վնասները, որոնք կրել է խորհրդարանը նոյեմբերի 9-ին գիշերը լույս 10-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ այդ օրը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հրապարակումից հետո, մեծ թվով մարդիկ հավաքվել էին կառավարության եւ խորհրդարանի դիմաց, մտել հաստատությունների տարածքներ, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ, գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրել: Եվ այս գործողությունների հետ կապված արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ եւ կալանավորվածներ։
Ինչպես հայտնի է, այդ օրը գրեթե բոլոր պատգամավորների աշխատասենյակները ջարդուխուրդ էին արված, անգամ ինչ-որ իրեր էին տարված: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ հայտարարեց, որ անգամ իր աշխատասենյակից նոթբուք էին գողացել: Սակայն դրան զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների բոլոր նոթբուքերն իրենց տեղում էին, մինչդեռ դրանք բավականին փոքր էին եւ հարմար գողանալու համար, բայց չեն տարել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից պարզել՝ ինչ վնասներ են եղել այդ օրվա դեպքերից, քանի նոթբուք է գողացվել: «Դա նախաքննական ատյանի ուսումնասիրության տիրույթում է: Կարծում եմ՝ հիմա այդպիսի տվյալ հնչեցնելը սխալ է: Սակայն բոլոր տեղերում, որտեղ մուտք են գործել, եղել են թե՛ կորուստներ թե՛ վնասված ապրանքանյութական արժեքներ», – հայտնեց նա՝ կոնկրետ տվյալներ չցանկանալով նշել:
Հիշեցնենք, որ այդ դեպքերի շուրջ շարունակվում է նախաքննությունը, եւ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով եւ 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործ, եւ քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ չորս տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայումս 10 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կանալանավորումը, 5 անձ ձերբակալվել է, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Կորպուսի հրամանատարը հաստատեց
Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց իմքայլական պատ...