ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահներ և զրահատեխնիկա տեղափոխող ևս 20 ինքնաթիռ է ժամանել Երևան
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի 2 Ան-124 «Ռուսլան» և 18 Իլ-76 ինքնաթիռները զրահամեքենաների նոր խմբաքանակ և խաղաղապահների նոր խումբ են Երևան հասցրել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական 18 Իլ-76 և 2 Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները 15-րդ խաղաղապահ բրիգադի սարքավորումներով և անձնակազմով վայրեջք են կատարել Երևանում` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու խաղաղապահ գործունեությանը: Ռուս զինծառայողները նյութական իրերի, զենքի և զինամթերքի բեռնաթափում են իրականացրել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները 58 սարքավորում են հասցրել Հայաստան ՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, ավտոցիստերներ, էքսկավատորներ:
Նմանատիպ հոդվածներ
Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այ...
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ խոսնակ
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստան են ժամանել նաև ռուսական Մի -8-ը և Մի -24-ը
Քիչ առաջ հայտնել էինք, որ ռուսական խաղաղապահ առաքելությանը ներգրավված են լինելու նաև Ми-8 և Ми-24 ուղղաթիռներ: Кара...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամու զորքը մտնում է Քարվաճառի շրջան
Թշնամու զորքը մտնում է Քարվաճառի շրջան, որն այսօրվանից անցնելու է ադրբեջանցիների վերահսկողության տակ։