Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին, բա որ պետք էր, ինչու էր այդ վիճակում. Նիկոլ Փաշինյան
Ասում են՝ Շուշին ծախել են: Ո՞վ ա ծախել Շուշին: Շուշին, եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին: Բա որ պետք էր, ինչու էր այդ վիճակում: Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա էլ ինձ ասում են, ինչու գնացին Արցախի նախագահի ինաուգուրացիան Շուշիում արեցին: Պատկերացնո՞ւմ եք, 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել է, որ Շուշին ԼՂ քաղաք է, և Արցախի նախագահն իրավունք չունի այնտեղ միջոցառում անելու: Այդտեղ է հանձնվել Շուշին: Երբ վերանգրերում գրվել է, որ այդտեղ է, սակայն մտքերում այնտեղ չի եղել: Եթե այնտեղ լիներ, այդպիսի հարց չէր ծագի: Էտ էն ա, որ ասում են՝ ուղտին նստած՝ ինչու չեք կուզեկուզ ման եկել: Եթե ուղտին նստած կուզեկուզ եք ման գալու, այդ ուղտը ձեր ինչի՞ն է պետք: Մի քանի նվիրյալ գործարարներ այնտեղ ներդրում են արել, իսկ ուրիշ ի՞նչ ա եղել: Այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, հանձնվել են 30 տարի, երբ այնտեղ մոլախոտ է աճում»,-ասաց նա:
Վարչապետի խոսքը Շուշիի վերաբերյալ՝ տեսանյութի 7-րդ րոպեից: