Ռուս խաղաղապահները պատմել են, թե Ղարաբաղում իրենց ինչպես են ընդունել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչները դրական են վերաբերվել ռուս խաղաղապահներին եւ նրանց օգնության հետ մեծ հույսեր են կապում, հայտարարել է Ղարաբաղում ՌԴ ԶՈՒ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Տեղի բնակիչներն անչափ դրական դիմավորեցին մեր խաղաղապահ զորակազմին։ Նրանք հույս ունեն, որ մեր ժամանելով կվերադառնա խաղաղ կյանքը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում աստիճանաբար վերականգնվում է սովորական կյանքը։ Կազմակերպվել է Լաչինի միջանցքով Ղարաբաղի բնակիչների տրանսպորտային հաղորդակցությունը ե՛ւ դեպի Հայաստան, ե՛ւ հետադարձ ուղղությամբ։ Պոլյուխովիչը նշել է, որ քաղաքացիական տրանսպորտը երթեւեկում է բացառապես խաղաղապահների ուղեկցությամբ։
«Ինչպես մեզ ասացին, խաղաղապահների այստեղ ժամանելով՝ մենք մեզ պաշտպանված զգացինք, թեթեւացած շունչ քաշեցինք, որ մեզ, այնուամենայնիվ, պաշտպանում են․․․Բոլորն են ասում։ «Քանի որ եկել են ռուս խաղաղապահները, այստեղ մեզ համար ավելի հանգիստ կլինի»,- լրագրողներին ասել է Ստեփանակերտի բնակիչ Նատալյա Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...