Պատերազմի վերջին օրը թուրքական «Komando» էլիտար ջոկատի հատուկջոկատայինները փախուստի են դիմել Մարտունու ճակատից. WarGonzo
Արցախում պատերազմի վերջին օրը թուրքական «Komando» էլիտար ջոկատի հատուկջոկատայինները փախուստի են դիմել Մարտունու ճակատից: Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը:
Բանն այն է, որ այդ օրերին Մարտունու ճակատից ադրբեջանական ուժերը նահանջել են, որպեսզի լրացուցիչ ուժեր ուղարկվեն Շուշիի վրա հարձակման համար:
Նահանջող թշնամին կորուստներ է կրել: Եվ ահա, սպանված սպաներից մեկի մոտ հատուկ դանակ է հայտնաբերվել, որն արտադրված է հատուկ թուրքական «ռենջերների» համար: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ Արցախում հայերի դեմ կռվել են նաև թուրքական «Komando»-ի հատուկջոկատայինները:
Հիշեցնենք, որ այսօր Էրդողանը նախագիծ է ուղարկել թուրքական խորհրդարան, որը վերաբերում է Ադրբեջան թուրքական զորքեր մտցնելուն: Իսկ այս լուսանկարները թույլ են տալիս ասել, որ դա ուղղակի ձևական բնույթ է կրում, քանի որ թուրքական ուժերն Ադրբեջանում եղել են վաղուց:
Նմանատիպ հոդվածներ
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Կորպուսի հրամանատարը հաստատեց
Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց իմքայլական պատ...