Պարգև Սրբազանը բուժման նպատակով մեկնում է ԱՄՆ
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մեկնում է ԱՄՆ՝ հավելյալ ստուգումների ու հնարավոր բուժման նպատակով: Այս մասին Aysor.am-ին հայտնել է Սրբազանը:
«Երևանում եմ: Այս երկու-երեք օրերի մեջ երեք տարբեր հիվանդանոցներում սրտի ստուգում եմ անցել, քիչ առաջ էլ պոլիկլինիկայում էի: Հնարավոր է՝ ոչ թե մեծ, այլ փոքր երակներն են խցանվել, ու արյան մատակարարում չի լինում:
«Վաղը չէ մյուս օրն այնտեղ հիվանդանոց պետք է պառկեմ: Անոթներս են ստուգելու, որպեսզի տեսնեն՝ ի՞նչ վիճակում են», - աղբյուրին ասել է Արցախի թեմի առաջնորդ և նշել, որ այս պահին իրեն ավելի լավ է զգում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պարգև Սրբազանը սրտի կաթված է ստացել: Նա այժմ Երևանում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...