Օր է եղել Պուտինի հետ 5-6 անգամ խոսել ենք. Փաշինյանը` Մարգարտիա Սիմոնյանի հարցի մասին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Մարգարիտա Սիմոնյանի հարցին՝ ճիշտ է արդյո՞ք, որ ինքը ռուսական առաջարկն ընդունելուց առաջ երկար ժամանակ խորհրդակցել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ «Ճիշտ չէ: Ես այս ընթացքում՝ 1 ամսում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել եմ 5 խոսակցություն: 3 անգամ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ Բրայենի հետ, 2 անգամ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները՝ բացառությամբ Օ Բրայենի հետ առաջին խոսակցության, երբ ԱՄՆ-ը հանդես էր եկել հրադադարի նախաձեռնությամբ:
Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ չեն քննարկվել: Մինչդեռ Ռուսաստանի նախագահի հետ մշտական կապի մեջ եմ եղել: Օր է եղել 5-6 անգամ զրուցել ենք իրար հետ»,-ասաց նա:
Փաշինյանն անհեթեթություն անվանեց պնդումները, թե ինքը ռուսական առաջարկի վերաբերյալ խորհրդակցել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Պատերազմի ընթացքում գոնե երկու ԱԽ նիստ ենք ունեցել, որոնց մասնակցել է ՀՀ նախագահը, մեկին Վեհափառ հայրապետը, նաեւ Ա...
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:Քննարկվել է...
Վարչապետը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.Վերջին...
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...