Մասիսի, Վաղարշապատի և Սևանի ոստիկանները Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ շարունակում են տարաբնույթ միջոցառումները Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերք բերելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։
Արդյունքում՝ նոյեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Փարաքար գյուղից, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Երևանում բնակվող երկու տղամարդու։ Մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր, սվին- դանակ, բաճկոն ու սաղավարտ, որոնք բերել էին Արցախից։
Դարձյալ նոյեմբերի 11-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ու Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Իջևան քաղաքի և Տավուշի մարզի Սևքար գյուղի երկու բնակչի մոտ հայտնաբերել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, 7 փամփշտատուփ, ինքնաձիգի փամփուշտներ ու զրահաբաճկոն, որոնք բերել էին Արցախից։
Նոյեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ևս Արցախից բերված զինամթերք են հայտնաբերել։ Նրանք Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու մեքենայի ստուգմամբ հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Այս ուղղությամբ իրականացվող տարաբնույթ միջոցառումներն ամենօրյա են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
21+. Ադրբեջանական լքված դիակները դառնում են կենդանիների բաժին. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել. Banak.info
Հայկական կողմը բազմիցս նշել է, որ ադրբեջանական կողմի դիակները առողջապահական լուրջ աղետի են հանգեցնելու։ Հայկական կողմում...