Քաղաքականություն

ԼՂ-ում ռուս խաղաղապահները տարեկան առնվազն երկու անգամ հերթափոխ կիրականացնեն

ԼՂ-ում ռուս խաղաղապահները տարեկան առնվազն երկու անգամ հերթափոխ կիրականացնեն
Լեռնային Ղարաբաղում տարեկան առնվազն երկու անգամ կիրականացվի ռուս խաղաղապահների հերթափոխ: Այս մասին նշված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրում, որում հստակեցվում են…

Լեռնային Ղարաբաղում տարեկան առնվազն երկու անգամ կիրականացվի ռուս խաղաղապահների հերթափոխ: Այս մասին նշված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրում, որում հստակեցվում են խաղաղության ապահովման մի շարք դրույթներ:

Հրամանագրով ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է տարեկան առնվազն երկու անգամ փոխարինել խաղաղապահ զորակազմի անձնակազմը, նաև ռազմական տեխնիկան՝ ըստ անհրաժեշտության:

Հրամանագրով սահմանվում է նաև խաղաղապահ գործունեության ֆինանսավորումը՝ ապահովելու նյութական սահմանված ծախսերը, որոնք կապված են զինծառայողների ապահովման հետ՝  ներառյալ դրամական նպաստների, լրացուցիչ երաշխիքների, փոխհատուցումների տրամադրումը, այդ թվում՝  նրանց ընտանիքի անդամներին՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250