Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի՝ կախված տարածաշրջանի էթնիկ ու դավանաբանական կազմից. ՌԴ ԱԳ նախարար
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այս տարածաշրջանի բոլոր կատեգորիաների բնակիչների իրավունքների հստակեցումից հետո: Այս մասին այսօր, ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ելնում ենք նրանից, որ այդ կարգավիճակը որոշվելու է կախված այն բանից, թե ինչ գործողություններ մենք պետք է ձեռնարկենք Լեռնային Ղարաբաղում էթնոդավանանքային համերաշխության վերականգնմանն օգնելու համար», - նշել է Լավրովն՝ ընդգծելով, որ էթնիկ ու կրոնական համերաշխությունն այնտեղ պետք է լինի այնպիսին, ինչպիսին եղել է երկար տարիներ մինչ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բռնկված պատերազմը, «որն աղետալի հետևանքներ ունեցավ»։
«Կարգավիճակը կարելի է որոշել բացառապես այն բանից հետո, երբ պարզ կլինի, թե ինչ իրավունքներ կտրամադրվեն բոլոր նրանց, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում ու իրավունք ունեն վերադառնալու, և, իհարկե, նրանց, ովքեր այս ընթացքում շարունակում էին այդ տարածքում մնալ», - ասել է Լավրովը՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման արհեստական ժամկետներ չպետք է լինեն։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:Քննարկվել է...
Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...
Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնակա...
Փաշինյանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Պատերազմի ընթացքում գոնե երկու ԱԽ նիստ ենք ունեցել, որոնց մասնակցել է ՀՀ նախագահը, մեկին Վեհափառ հայրապետը, նաեւ Ա...