Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը չի ընդլայնվելու. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը չի ընդլայնվելու. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը, որում ներառված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, չի ծրագրվում ընդլայնել։ Ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հրավիրված ասուլիսում…

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը, որում ներառված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, չի ծրագրվում ընդլայնել։ Ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Եռանախագահության կազմը՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա, ընդլայնելու որևէ ծրագիր չկա։ Մենք մշտական կապի մենք ենք, երեկ ես զրուցել եմ Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Իմ աշխատակիցները կապի մեջ են ամերիկյան ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահության աշխատանքը»,- հավելել է նա։ Լավրովը նշել է նաև, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում սպասում են Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին, որոնք մանրամասն կտեղեկացնեն վերջին զարգացումների մասին։ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է՝ Թուրքիան չի ներառվելու Մինսկի Խմբի համանախագահների խմբում։

 

Նմանատիպ հոդվածներ

Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250