Քաղաքականություն

Արցախի անվտանգության գրասենյակի ղեկավարը ազատման դիմում է ներկայացրել

Արցախի անվտանգության գրասենյակի ղեկավարը ազատման դիմում է ներկայացրել
Դիմում եմ ներկայացրել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ինձ ազատելու ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնից, որը զբաղեցնում եմ ս.թ. հուլիսի 20-ից: Այս մասին գրառում է կատարել ԱՀ անվտանգության գրասենյակի…

Դիմում եմ ներկայացրել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ինձ ազատելու ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնից, որը զբաղեցնում եմ ս.թ. հուլիսի 20-ից: Այս մասին գրառում է կատարել ԱՀ անվտանգության գրասենյակի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը:

«Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:

Միտված լինելով ԱՀ ԱԽ և ԱԽ քարտուղարի բնականոն գործունեության ապահովմանը՝ ԱՀ ԱԽ գրասենյակը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ազգային անվտանգության բնագավառում մշակում էր ոլորտային բարեփոխումների ռազմավարական մոտեցումներ, որոնց մի մասը քննարկվել և հաստատվել է ԱԽ նիստերում: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում առաջնորդվել եմ իմ քաղաքական թիմի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի գաղափարախոսությամբ, պետական մտածողությամբ և միասնականության սկզբունքով:

Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին՝ վստահության, ԱԽ գրասենյակի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար»:

Նմանատիպ հոդվածներ

Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250