ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ի դիմաց մի քաղաքացի «դիմշաշկա» է նետել
Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, որտեղ արդեն մի քանի ժամ բողոքի ակցիա են իրականացնում Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող քաղաքացիները, միջադեպ տեղի ունեցավ:
Հանկարծ ամբողջ մի հատված պատվեց ծխով, ամենայն հավանականությամբ ծխաբեր սարքից:
Հավաքվածները մի պահ իրար խառնվեցին, իրենց թվաց, որ ոստիկանությունն է հատուկ միջոցներ կիրառում, սակայն ոստիակնները հայտնեցին, որ դա իրենց հետ կապ չունի: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ մի քաղաքացի «դիմշաշկա» է նետել, որին ոստիկանները տեղում ձերբակալել են ու տարել: Նա հավելեց, որ այն նետվել է հենց ոստիկանների ուղղությամբ:
Իր հերթին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Սա Նիկոլի սադրանքն է, ինքը բախումներ է հրահրում մեր երկրում: Ժողովրդից վրեժ մի լուծի: Սրանով փորձում են հրահրել բախումներ: Կոչ եմ անում սադրանքների չտրվել»:
Տսանյութը News.am-ի․
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
21+. Ադրբեջանական լքված դիակները դառնում են կենդանիների բաժին. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել. Banak.info
Հայկական կողմը բազմիցս նշել է, որ ադրբեջանական կողմի դիակները առողջապահական լուրջ աղետի են հանգեցնելու։ Հայկական կողմում...