Պետք է որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը. Ժան-Իվ Լը Դրիան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին նա հաղորդել է հրապարակած հայտարարության մեջ․ «Մարտերը դադարեցնելը կարևոր է: Դա հակամարտության կողմերի կողմից վերջին շաբաթներին մի քանի անգամ ստանձնած պարտավորությունն է, այն առաջնահերթ խնդիր է, որին մենք հավատարիմ ենք՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները խստորեն պահպանվում են, և որ նրա հարձակումներն անմիջապես կդադարեն: Այս համատեքստում մենք խնդրում ենք Թուրքիային ոչինչ չձեռնարկել, ինչը կարող է հակասել այս գերակա նպատակին»,- ասել է Ժան-Իվ Լը Դրիանը:
Նրա խոսքով՝ այս դժվար պահերին Ֆրանսիան վերահաստատում է իր բարեկամությունը հայ ժողովրդի նկատմամբ՝ հաշվի առնելով սերտ մարդկային, մշակութային և պատմական կապերը Հայաստանի հետ: «Այս ողբերգական իրավիճակում մենք Հայաստանի կողքին ենք: Մենք կաշխատենք Հայաստանին տրամադրել անհրաժեշտ մարդասիրական աջակցությունը: Տեղում տիրող իրավիճակը՝ բնակչության տեղահանմամբ և քաղաքային կենտրոններում մարտերով պայմանավորված, հանգեցրեցին լուրջ հումանիտար հետևանքների: Ֆրանսիան վերջին շաբաթներին մոբիլիզացրել է իր ջանքերը քաղաքացիական հասարակության շատ մեծ նախաձեռնությունների միջոցով: Ֆրանսիայի իշխանությունները նպաստում են այս նախաձեռնություններին՝ տրամադրելով բժշկական օգնություն, որն անցյալ շաբաթվա վերջին ժամանեց Երևան և ներառում էր վիրաբույժների թիմեր, որոնք մասնագիտացած են հակամարտությունից տուժածների բուժման գործում: Առաջիկա օրերին ձեռնարկվելու են այլ նախաձեռնություններ՝ Հայաստանին անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Նա նաև ընդգծել է որ հակամարտության կայուն կարգավորման մասին կողմերի միջև բանակցությունների վերսկսումը՝ հրադադարի մասին համաձայնագրից հետո անհրաժեշտություն է։ «Ֆրանսիան լիարժեք դերակատարություն կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Երկու կողմերի միջև բանակցությունները պետք է վերսկսվեն առանց հապաղելու։ Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- հավելել է Ժան-Իվ Լը Դրիանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...