Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործառույթները դեռ պետք է հստակեցվեն. Պեսկով
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործառույթները, այդ թվում՝ կրոնական կամ մշակութային օբյեկտների պահպանության հարցը, դեռ պետք է հստակեցվեն: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Խոսքը խաղաղապահ կոնտինգենտի մասին է: Բնականաբար, գործառույթները դեռ պետք է հստակեցնել, քանի որ երեք ղեկավարների հայտարարության մեջ որևէ հստակություն չկա»,- նշել է նա:
Պեսկովը հավելել է՝ խոսակցություններ չեն եղել այն մասին, որ ՌԴ-ից ժամանած խաղաղապահները պահպանեն տարածաշրջանում մշակութային ու կրոնական օբյեկտները: Նա նշել է՝ չի կարող ասել՝ արդյո՞ք դա կարող է մաս կազմել նրանց պարտավորությունների, թե՞ ոչ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...