«Ձևավորում ենք հայրենիքի փրկության կոմիտե». Իշխան Սաղաթելյանն առաջարկել է ԱԺ արտահերթ անել
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարծիք է հայտնել, որ Արցախը փրկելու համար պետք է սկսել ազգային ազատագրական պայքար, և որ այս պահին ձևավորվում է հայրենիքի փրկության կոմիտե:
Ըստ նրա՝ պատերազմը բերել է Նիկոլ Փաշինյանն իր անհետևողական քաղաքականությամբ:
«Նա թուլացրել է մեր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները, աշխարհից մեկուսացրել է մեզ: Պատերազմի ողջ ընթացքում անգործության ու դավաճանության է մատնված եղել», - ասել է Սաղաթելյանը և առաջարկել արագ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ հեռացնելու համար Նիկոլ Փաշինյանին:
Ավելի վաղ 17 կուսակցությունների՝ նախատեսվող հանրահավաքի մեկնարկից առաջ Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել իրանագետ Վարդան Ոսկանյանին, ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանին, Կարինե Աճեմյանին, նրա ամուսնուն՝ Արա Դեղտրիկյանին, և մի շարք այլ անձանց: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին բերման էին ենթարկել տնից:
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...