Քաղաքականություն

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ «Իմ քայլը»-ի ներկայացուցիչների բացակայության պատճառով. Տոնոյան

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ «Իմ քայլը»-ի ներկայացուցիչների բացակայության պատճառով. Տոնոյան
ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների բացակայության պատճառով: Սա այլևս նշանակում է, որ մեր երկրում խորհրդարանական ճգնաժամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է…

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների բացակայության պատճառով: Սա այլևս նշանակում է, որ մեր երկրում խորհրդարանական ճգնաժամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք ունեն միայն մեկ սրբություն: Դա մանդատը, աշխատավարձն ու պաշտոնն է: Թքած, որ Արցախ ենք կորցրել, թքած, որ Շուշիում արդեն ազան է հնչում...Կարևորը իրենք կառչած մնան իրենց աթոռներին...»,- գրել է նա։

Ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱԺ խորհրդի նիստը չկայացավ և նիստին չներկայանալը նշանակում է՝ «Իմ քայլի» 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով։

Նմանատիպ հոդվածներ

Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250