ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայում, ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձ Արցախ և հարակից տարածքներ․ Պուտին
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
Նշենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոյեմբերի 10-ի ժամը 01:00-ից բոլոր տեսակի ռազմական գործողությունների և կրակի ամբողջական դադարեցման մասին:
«Կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած տարածքների վրա։ Լեռնային Ղարաբաղի շփման գծում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ, տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժեր:
Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության տակ:
Իրականացվում է ռազմագերիների և այլ ձերբակալվածների և մահացածների մարմինների փոխանակում:
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Տրանսպորտային հաղորդակցման հսկողությունն իրականացվում է այդ թվում ՌԴ Սահմանային ծառայության մարմինների աջակցությամբ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Հրապարակված հայտարարությունում նաև նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կստեղծեն անհրաժեշտ պայմաններ արդար հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարատև և լիաֆորմատ կարգավորման համար և ի շահ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...