Ջրցան մեքենա և արցունքաբեր գազ՝ Թբիլիսիում
Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում, մեկնարկած ցույցի մասնակիցները տեղափոխվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, գրում է aliq.ge-ն։
ԿԸՀ գլխավոր գրասենյակի մոտ մոբիլիզացված են հատուկջոկատայիններ: Ոստիկանությունը ջրցան մեքենա և, հավանաբար, արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում ընդդիմադիր կուսակցությունների ու քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մեծամասշտաբ ցույց էր սկսել: Հավաքվածները Վրաստանի իշխանությանը մինչև ժամը 20:00-ն ժամանակ էին տվել ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային պաշտոնանկ անելու ու նոր ընտրական հանձաժողովի կազմ ձևավորելու համար:
Ընդդիմության պահանջներն են.
- Նոր, արդար և ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացում,
- ԿԸՀ նախագահի հրաժարական և նոր ընտրական հանձնաժողովի ձևավորում,
- Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:
Նմանատիպ հոդվածներ
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ստեփանակերտում պայթյունների ձայներ են լսվել
Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Միացված է օդային տագնապի ազդանշանը:...
Հակառակորդը թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել. ՊԲ
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել...