Չկա վիրավորում ունեցող զինծառայող կամ քաղաքացիական անձ, ով չի ստացել պատշաճ բուժօգնություն. Առողջապահության նախարար
«Առողջապահության համակարգը, գերլարված եւ գերմոբիլիզացված վիճակում աշխատելով, ռազմական գործողություններից տուժած քաղաքացիների, զինծառայողների մասով որեւէ թերացում չունի։ Չկա գեթ մեկ զինծառայող կամ քաղաքացիական անձ, որը ռազմական գործողություների հետեւանքով ունեցել է վիրավորում կամ այլ վնասվածք եւ չի ստացել պատշաճ բուժօգնություն»։
Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ ունենք հավելյալ ռեզերվներ այլ զարգացումների դեպքում։
Իրավիճակը նույնը չէ կորոնավիրուսով վարակվածների պարագայում։
Նախարարն ընդգծել է, որ համակարգն ունի սահմանափակ ռեսուրսներ։ Այսօր իրենց խնդիրն է ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց հոսպիտալացնել, բժշկական օգնություն տրամադրել, իսկ թեթեւ եւ թեթեւից մի քիչ ծանր գտնվողներին փորձել բուժել տանը։
«Այսօր առավոտյան՝ ժամը 09։00-ի դրությամբ, ունենք 861 քաղաքացի, որոնք սպասում են իրենց հերթին՝ ստանալու COVID-19-ով ցուցված բուժօգնություն։ Նրանց մի մասը գտնվում է այլ բուժկենտրոններում եւ սպասում տեղափոխման։ Մեծ մասը գտնվում է տանը»,- նշել է նախարարը։
Նշված մարդկանցից 113-ի մոտ արյան մեջ թթվածնի պարունակությունը ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր իրավիճակ է։ 271-ի վիճակը ծանր է։
«Անել այլ բան, քան մենք հիմա անում ենք, չեմ պատկերացնում: Լավագույն դեպքում կարող ենք նոր միջոցառում անել, որ թվերը զսպվեն, որը հիմա, ինչպես ասացի, չեմ պատկերացնում»,- նշել է նախարարը։
Նոր միջոցառում ասելով՝ նա նկատի ուներ լոքդաունը, սահմանափակումները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...