Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 180 ծայրահեղ ծանր և 897 ծանր դեպք. Արսեն Թորոսյան
Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 180 ծայրահեղ ծանր և 897 ծանր դեպք, գումարային՝ մոտ 1100 ծայրահեղ ծանր և ծանր, նրանցից 73-ն այս պահին արհեստական շնչառության սարքերի վրա են: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ բուն թթվածնային սարքերի պակաս չկա: «Մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ բուն թթվածնի: Համաշխարհային դեֆիցիտ կա, թթվածինը արտադրվում և սպառվում է, հնարավոր չէ երկար ներկրել և մեր երկրի թթվածնային հզորությունները աշխատում են սահանին գրանցված դեպքերի վրա: Մենք տիտական ջանքեր ենք գործադրում, որ հանկարծ որևէ խափանում չլինի»,- ասաց Թորոսյանը և հավելեց, որ թեպետ սպասում էին կորոնավիրուսի վարակի աճ, բայց ոչ քառապատիկ կամ հնգապատիկ աճ:
«Եվս 4 թթվածնի մեծ կայան ենք գնել, ինչպես նաև թթվածնային խտացուցիչներ մոտ 500 հատ և փորձելու ենք ինչքան հնարավոր է արագ հասնել, որ պահանջարկը ապահովենք»,- նշեց նա:
Տանը գրանցված մահերի թիվը նվազեցնելու վերաբերյալ Արսեն Թորոսյանն ասաց, որ դրա համար արվել է մաքսիմումը և դրանից ավելին ունենալ հնարավոր չէ, եթե ,օրինակ, խոսքը վերաբերում է մահճակալային տեղերին.«Մենք սրանից ավելի մահճակալային տեղ չենք կարող ունենալ, և դա միայն սովորական մահճակալը չէ, դա առաջին հերթին բժշկական անձնակազմն է, երկրորդ հերթին՝ թթվածինն է, և հետևաբար տնային մահերը քչացնելու և առհասարակ մահվան թվերը քչացնելու միակ տարբերակը քիչ թվերն ունենալն է»,-ասաց Թորոսյանը:
Հարցին, թե երկրորդ անգամ վարակվելու դեպքեր եղե՞լ են, Թորոսյանն ասաց, որ ՀՀ առողջապահության համակարգում գրանցել են նման դեպքեր. «Առնվազն մեր համակարգում կրկնակի դրականների թիվը մինչ օրս եղել է 343, մենք ունեցել ենք 107 հազարից 343 կրկնակի վարակման դեպք, որը ստուգվել է կրկնակի»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...