Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում Ստեփանակերտի բնակելի թաղամասերին. Արցախի ԱԻՊԾ
Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերին ու հանրային նշանակության օբյեկտներին, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը:
Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։
Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։
Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են»,- ասված է ԱՀ ԱԻ պետական ծառայության հաղորդագրությունում։
Արցախի մարդու իրավունքնեի պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր միկրոբլոգում իր էջում գրել է, որ Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել բնակելի տների եւ երաժշտական դպրոցի վրա:
«Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների են ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան»,- գրել է Բեգլարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...