Նախաձեռնությունն անցնում է ձեռքից ձեռք, ժամում՝ երբեմն մի քանի անգամ. Wargonzo-ն՝ Շուշիից
Wargonzo նախագիծը ևս մեկ հրապարակում է արել Շուշիում ընթացող մարտերի մասին:
«Եվս մեկ անգամ` Շուշիի մասին: Քաղաքում և ծայրամասում թեժ մարտեր են, ոչ ոք դա չի էլ ժխտում կամ չի ժխտել. դա այդպես է արդեն մի քանի օր: @Wargonzo նախագիծը սա անձամբ ստուգելու հնարավորություն է ունեցել:
Իրավիճակը նման է ճոճանակի, նախաձեռնությունն անցնում է ձեռքից ձեռք, ժամում՝ երբեմն մի քանի անգամ: Ինչ իրավիճակ էլ լինի այս վայրկյանին, մենք համոզված ենք, որ դեռ շուտ է ու անխոհեմ այս պատմության վերջակետը դնելու համար:
Արցախի հրետանին շարունակում է «աղալ» ադրբեջանական շարասյունները «Դժոխքի կիրճում»: Դիվերսիոն խմբերը և գրոհային ջոկատները շարունակաբար գրոհում են Շուշիի բարձունքներում ու մատույցներում: Այնտեղ իսկապես խառնաշփոթ է: Ուղղակի խավար է: Հիմա ամեն ինչ կախված է կողմերի շնչառության ամրությունից և դիմացկունությունից: Երկու կողմերն էլ ուժասպառ են եղել: Ով այժմ կարող է բռունցք հավաքել իր մարտիկների ուժն ու կամքը, կհաղթի Շուշիի համար մղվող մարտում»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...