Խախտվել է մոտ 30 հազար սովորողի կրթության իրավունք. Արցախի ԿԳՄ նախարար
Հայաստանում սկսվել է ապաստան գտած արցախցի դպրոցականների, նրանց կրթական կարիքների հաշվառումը՝ տեղեկացրել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն այսօրվա հրավիրած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ աշակերտների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի: Ղարախանյանի խոսքով, պատերազմի հետևանքով 24 հազար դպրոցական մնացել է անուսում: Խախտվել է մոտ 30 հազար սովորողի իրավունք, որոնցից 24 հազարը դպրոցական են, մոտ 4000-ը՝ նախադպրոցահասակ երեխաներ, և մնացածը՝ ուսանողներ՝ ուսումնարանների, քոլեջների, բուհերի:
«Քանի որ պատերազմական գործողությունները դեռ շարունակվում են, և մենք, բառի բուն իմաստով, հնարավորություն չունենք Արցախում որևէ մակարդակում կրթություն կազմակերպելու մեր աշակերտության և ուսանողության համար, ուստի որոշել ենք Հայաստանում ապաստան գտած մեր աշակերտների և ուսանողների կրթությունը մինչև պատերազմի ավարտը կազմակերպել այստեղ»,- ասաց Ղարախանյանը:
Նա տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցի ուսուցիչները հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում: «Մենք հավաքագրել ենք և տիրապետում ենք, թե հիմա մոտավորապես քանի արցախցի ուսուցիչ կա Հայաստանում: Նրանք շարունակում են հաշվառվել նախարարության տվյալների բազայում: Եվ այն դպրոցներում, որտեղ կառաջանա ուսուցչի խնդիր, մեր ուսուցիչները ներգրավվելու են և դասավանդելու են Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնի համապատասխան կաբինետներից: Այսինքն, միասնական և կենտրոնացված ձևով է լինելու Արցախի ուսուցիչների դասավանդումը»,-տեղեկացրեց նախարարը:
Ինչ վերաբերում է բուհերին, ըստ Ղարախանյանի, դրանք պատերազմի պայմաններում դասերն անցկացնում են առցանց տարբերակով: «Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից: իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և «Մեսրոպ Մաշտոց» համալսարանն արդեն սկսել են առցանց պարապմունքները: Դասախոսական կազմն Արցախի դասախոսական կազմն է»,- տեղեկացրեց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...