ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ ևս մեկ պատժամիջոց է պատրաստում. «Յենի Շաֆաք»-ը մանրամասներ է հայտնում
Թուրքական լրատվամիջոցները տեղեկությունների են տիրապետում, որոնց համաձայն՝ Եվրամիությունը ևս մեկ պատժամիջոց է պատրաստում կիրառել Թուրքիայի դեմ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը, «Յենի Շաֆաք» լրատվական կայքը հայտնում է՝ նոր պատժամիջոցը ևս կապվում է Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների հետ։ Այս որոշումները հստակ ցույց են տալիս, որ Եվրամիությունն անօրինական է համարում Թուրքիայի կողմից Սևիլիայի քարտեզում Հունաստանին և Կիպրոսին պատկանող տարածաշրջաններում իրականացվող գործողությունները:
Եվրամիությունը Թուրքիայի նավթային ընկերության խորհրդի անդամ և փոխնախագահ Մեհմեթ Ֆերրուհ Ակալընի և Թուրքիայի նավթային ընկերության Որոնման բաժնի փոխտնօրեն Ալի Ջոշկուն Նամօղլուի նկատմամբ պատժամիջոցը երկարաձգել է ևս 1 տարով Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների պատճառով։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը՝ նշելով, որ պատժամիջոցը կկիրառվի մինչ 2021 թվականի նոյեմբերի 12-ը։ Երկու անձանց արգելված են այցերը Եվրամիության երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Բացի այդ, ԵՄ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել նրանց, ովքեր ընդգրկված են ցուցակում:
Եվրամիությունը 2019 թվականի հուլիսին պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման պատճառով։ Բացի այդ, ԵՄ-ն նաեւ ֆինանսական սահմանափակիչ միջոցներ է մտցրել Անկարայի նկատմամբ՝ կրճատելով Թուրքիային 2020թ-ին հատկացվող օգնության ծավալը (ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացի ժամանակ տրամադրվող սուբսիդիաները), ինչպես նաեւ առաջարկել է Եվրոպական ներդրումային բանկին վերանայել իր վարկային գործունեությունն այդ երկրում, մասնավորապես, սուվերեն ապահովման վարկավորման հարցում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...