ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ Միքայել Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ Միքայել Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով իր պաշտոնանկությանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Դեռեւս ս/թ հոկտեմբերի 28-ին իմ կողմից որոշում է կայացվել և իմ իսկ նախաձեռնությամբ դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ինձ աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել:
Այսօր ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ծանր ու դժվարին այս իրավիճակում մեր համատեղ կատարած աշխատանքի համար, ինձ առաջարկել է շարունակել ծառայությունս տնօրենի տեղեկալի՝ իմ նախկին պաշտոնում, որին չեմ համաձայնել՝ միեւնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իմ խնդրանքը, որը բավարարվել է:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հնարավոր շահարկումները՝ մանրամասներ չեմ ներկայացնելու, որոնց գուցե, ըստ անհրաժեշտության, անդրադառնամ ռազմական գործողությունների ավարտից հետո:
Միաժամանակ իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ և Արցախի ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ հատկապես այս օրերին կատարած անձնվեր աշխատանքի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ԱԱԾ տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու առաջարկությամբ: ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...