Տարածում են անգամ բեմականացված վիդեո նյութեր՝ հիմնավորելու համար, թե Ստեփանակերտում վատ վիճակ է․ քաղաքագետ
Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին ժամերին, ինչպես եւ սպասելի էր, ահռելի ծավալի գրոհ է սկսվել հանրային տրամադրությունները փոխելու նպատակով: Որոշակի շրջանակներ տարածում են անգամ բեմականացված վիդեո նյութեր՝ հիմնավորելու համար, թե Ստեփանակերտում վատ վիճակ է եւ այլն: Ժողովո՛ւրդ, ամենայն պատասխանատվությամբ բոլորիդ տեղյակ եմ պահում՝ չկա նման բան Ստեփանակերտում:
Ասում եմ նաև հենց նոր Ստեփանակերտի ամենից կարեւոր օղակից ստացված տեղեկատվության հիման վրա: Չնայած եթե դա էլ չունենայի, ապա բաց աղբյուրներում առկա փաստերի վրա հիմնված վերլուծություններս ինձ բավարար էին դա պնդելու համար:
Ով խոսում է Արցախում առկա իբրեւ թե ծայրահեղ վատ վիճակի մասին, նա կամ ապատեղեկատվություն է տարածում, կամ տրվել է ապատեղեկատվական գրոհին՝ դառնալով ձեռնածության առարկա: Իմ բոլոր ընկերներին առաջարկում եմ դիմագրավել այս տեղեկատվական ալիքին՝ արտահայտվելով բոլոր նման կարգի նյութերի ու գրառումների տակ:
Ցանկանո՞ւմ եք օգտակար լինել բանակին, ոչնչացրե՛ք դիտավորյալ խուճապի տարածման բոլոր աղբյուրները: Հենց դա կդառնա այս ժամերին Հայոց բանակի հակադիվերսիոն լայնածավալ գործողություններին ցուցաբերվող ամենից կարեւոր աջակցությունը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...