Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Հեռախոսազրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս կողմերը լուրջ անհանգստություն են հայտնել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների և Սիրիայից ու Լիբիայից տեղափոխված ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինն Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են կրակի շուտափույթ դադարեցմանն ու քաղաքական ու դիվանագիտական հանգուցալուծմանը նպաստող բանակցությունների վերսկսմանը: Կողմերը վերահաստատել են Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու իրենց տրամադրվածությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...