«Ես ուզում եմ, որ մարդիկ ճանաչեն ՀԵՐՈՍԻՍ. Հայրենիքի համար զոհված Ռազմիկ Մկրտչյանի քրոջ գրառումը
«Ես Էլիզն եմ` հերոս Ռազմիկ Մկրտչյանի քույրիկը, այն հերոսներից մեկի, ով հայրենի հողի պաշտպանության գործում տվեց ամենաթանկը` կիսատ մնացած երազանքներով, նպատակներով լի կյանքը:
Ես Ձեզ գրում եմ անճարության ու անկարող լինելու մեծ զգացումով, քանի որ չգիտեմ ինչպես ապրել, կամ ինչ անել, որ հոգուս ցավը մեղմանա, որ մարդիկ եղբորս նկարը տեսնելիս ասեն. «Մեր Ռազնա»: Բոլորիս խաբեց, թե կանչել են, բայց իրականում կամավոր էր գնում: Դեռ առաջին դասարանում միջոցառումների ժամանակ ուներ մեկ երազանք` հայրենիքին արժանի զինվոր դառնալ: Չբավարարվեց միայն «ապրիլյանին» մասնակցելով՝ ու դարձավ արժանի զինվոր, ՀԵՐՈՍ:
Օ գնեք ինձ՝ օգնեք, որ գոնե ճանաչեն իմ մինուճարին, և խնդրում եմ մի զարմացեք, որ ցավի մեջ ուզում եմ նման բան անել, ես հոգուս բարձր ճիչն եմ ուզում լսելի դարձնել, որ անկարողությունից ինքս ինձ չկորցնեմ: Կտեսնի եղբայրս՝ Ռազս: Կիմանամ, որ իրա ժպիտով նորից ժպտաց: Կպատկերացնեմ, կզգամ գոնե......
Ես ուզում եմ, որ մարդիկ ճանաչեն ՀԵՐՈՍԻՍ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...