Ամերիկա, ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ ընտրել եք մեր մեծ երկրի ղեկավար. Բայդեն
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ում հաղթանակի մասին արդեն հայտնել են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իր օգտին քվեարկել են, թե ոչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենը գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում:
«Ամերիկա, ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ ընտրել եք մեր մեծ երկրի ղեկավար: Մեզ սպասվող աշխատանքը բարդ է լինելու, բայց ես ձեզ խոստանում եմ՝ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իմ օգտին եք քվեարկել, թե ոչ:
Ես կպահպանեմ այն հավատը, որ դուք ինձ տվել եք»,- գրել է Բայդենը:
Առաջատար մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը: Բայդենի ընտրվելու մասին լուրերը հայտնում են CNN հեռուստաընկերությունը և BBC-ն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...