Վերջին 2 տարում ԱԹՍ-ների քանակը հնգապատկվել է, «Սմերչ»-ի քանակը մեծացվել. Հովհաննիսյանի պարզաբանումը
Հայաստանում բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը զինվելու համար, 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերվող զենքերի ծավալները մեծացվել են, իսկ վերջին երկու տարում նոր զենքերի ծավալն առհասարակ ամենամեծն է եղել: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել ձեռք բերված նոր զենքերի, հատկապես վերջին երկու տարիների մասով՝ անդրադառնալով իր հարցազրույցում հնչեցված մտքերից հետո այդ թեմայով քննարկումներին:
«Ես հարցազրույցում նշել եմ, որ մենք մշտապես զինվել ենք՝ ըստ մեր հնարավորության, բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը՝ զինվելու համար, սակայն 2012-2018թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զենքեր: Ապրիլյանից հետո դրանց ծավալները մեծացվել են, իսկ 2018-2020թթ. նոր զենքերի ծավալը ամենամեծն է եղել առհասարակ: Նախ՝ ինձ հակադարձողներից որևէ մեկը որևէ կերպ ավելի լավ չի տիրապետում իմ նշած նորագույն զենքերի իրական ծավալներին, որոնք ձեռք են բերվել 2018-2020թթ ընթացքում»,-նշել է Հովհաննիսյանն ու տարեթվերով ներկայացրել ձեռք բերվածը:
2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել մի քանի հարյուր միավոր նոր ավտոմեքենա, վերջին երկու տարում՝ կրկնակի շատ:
2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերվել նոր սերնդի կապի միջոցներ և ռադիոկայաններ, այդ թվում՝ ոչ դրսից: Վերջին երկու տարում եռակի շատ է ձեռք բերվել:
Անդրադառնալով նոր մեծ զենքերին՝ Հովհաննիսյանը նշել է, որ 2012-2018թթ. ձեռք են բերվել սահմանափակ քանակությամբ նոր սերնդի հակատանկային միջոցներ, օրինակ «Կորնետ»: Վերջին երկու տարիներին այդ միջոցներից ձեռք է բերվել եռակի-քառակի շատ:
2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերվել «Սմերչ» կայանքներ: Թվերը չնշելով՝ Հովհաննիսյանը հավելել է, որ վերջին երկու տարում դրանց քանակը մեծացվել է, իսկ մարտապաշարը՝ բազմապատկվել:
2012-2018թթ. Հայաստան են բերվել նոր սերնդի բալիստիկ հրթիռներ, վերջին երկու տարում ձեռք են բերվել կործանիչներ: Գաղտնիության պատճառով ՊՆ ներկայացուցիչն այս մասով մանրամասներ չի ներկայացրել:
2012-2018թթ. Հայաստան են բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի, փոքր հեռահարության ՀՕՊ միջոցներ, վերջին երկու տարում դրանց քանակը եռապատկվել է, ավելացվել են մեծ խմբաքանակի հին միջոցներ: Ձեռք է բերվել աշխարհի լավագույն ՀՕՊ միջոցներից՝ ՏՕՌ-Մ-ը:
2012-2018թթ. Հայաստան են բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ, որոնք խնդիրներ են ունեցել և չեն աշխատել: Դրանք խելքի են բերվել միայն այս տարի, և ավելի լավ միջոցների քանակությունը ավելացվել է մի քանի անգամ:
2012-2018թթ. Հայաստանում ստեղծվել և ներկրվել են որոշակի քանակության ԱԹՍ-ներ, վերջին երկու տարում դրանց քանակը հնգապատկվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...