Խրամատում ծառ ջրող զինվորը 17 օր է՝ վերակենդանացման բաժանմունքում է
Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Ալեքս Սարգսյանը:
«Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է:
Դիրքերում ծառի փոքրիկ շյուղ ջրող զինծառայողի լուսանկարը, որը տարածվեց համացանցով, այս օրերին արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, հազարավոր օգտատերեր այն տեղադրեցին իրենց էջերում ու համարեցին մերօրյա պատերազմի խորհրդանշական լուսանկարներից մեկը: ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող 26 ամյա Կարո Պողոսյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է։ Նա այժմ վիրավոր է և գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:Այդ մասին հայտնեց Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը։
«Տղաս արդեն 17 օր է վերակենդանացման բաժանմունքում է: Ուներ բազմաթիվ կոտրվածքներ, Արցախից սկզբում տեղափոխել էին Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել էին, հետո տեղափոխել այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Մեր հերոս բժիշկների շնորհիվ է միայն,որ հիմա Կարոս ապաքինվում է»,-ասում է տիկին Շողիկը:
Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։ Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս իրենց մեքենան ռմբակոծել են, Կարոն հրաշքով է փրկվել:
«Տղաս հրաշքով է փրկվել,անկեղծ ասած հետը դեռ չեմ էլ կարողացել խոսել ու հասկանալ ոնց է դեպքը տեղի ունեցել: Իր հետ նույն մեքենայում է եղել նաև հորաքրոջ տղան` Աշոցքից, ով մահացել է, բայց ինքը ոչ մի բանից տեղյակ չէ,անգամ չգիտի մյուս զինակից ընկերների մահվան մասին: Սարսափելի դեպք էր,ես այդ օրը անհանգիստ էի,մենք դեպքի մասին իմացել ենք հոկտեմբերի 20-ի երեկոյան ու շտապ հասել ենք Երևան»,-հուզված պատմում էր Կարո Պողոսյանի մայրը:
Կարոն ընտանիքի միակ արու զավակն է,ունի երեք ավագ քույրեր:Ինքն է ցանկացել ծառայության անցնել սահմանապահ զորքերում, շատ է սիրում զինվորականի գործը, արդեն հինգ տարի է ահմանապահ զորքերում է ծառայում:
Որ նրա լուսանկարը միանգամից տարածում կստանար համացանցում,չէին էլ մտածում:Այն դեպքից հետո հրապարակել է Կարոյի զինակից ընկերներից մեկը, տիկին Շողիկի համար իր տղայի նկարը համացանցում տեսնելը անսպասելի է եղել:
«Պատահական տեսա, համ լացել եմ ,համ ուրախացել,որ իմ բալես փրկվեց էդ պայթյունից:Ինչքան գիտեմ իր ընկերներն են լուսանկարել, հենց մարտական գործողությունների ժամանակ է եղել,դիրքերում:Երևի խորհրդանշական լուսանկար եղավ իմ տղայիս համար:Էն փոքրիկ ճյուղը ,որն ինքը ջրում է այդ չորացած հողում ու կյանք տալիս, հիմա իր նոր կյանքի սկիզբը դարձավ,երեխաս նորից ծվեց, ինչպես այդ փոշու մեջ ապրել ցանկացող բարակ ծառի շյուղը»,-հուզված պատմում է տիկին Շողիկը:
Որ հայտնի լուսանկարի տղան իրենց կենտրոնում բուժում ստացող զինվորականն է,գիտեն նաև բուժհաստատության բոլոր բժիշկներն ու բուժքույրերը, ճանաչել էին հերոս տղային:
«Բոլորն էլ գիտեն, որ Կարոն է այդ լուսանկարում:Այսօր խնդրեցինք բժշկին,որ իր հեռախոսը մոտեցնի տղայիս հետ խոսենք: Աղջիկս նկարի համար պատմեց Կարոյին,որ միանգամից լայն տարածում է ստացել ու շատ դրական մեկնաբանություններ են գրել մեր ժողովուրդը: Կարոս լսեց ու ասեց, թե էս այրվածքներիս ու ցավերիս մեջ նկարի ու մեկնաբանությունների ժամանակն եք գտել տնաշեններ: Հետո ժպտաց ու ասեց, որ ամեն ինչ լավ է լինելու, միևնույնն է հաղթելու ենք»,-ասում է Շողիկ Սողոյանը:
Կարո Պողոսյանը դեռ բուժման երկարատև կուրս է անցնելու,ապաքինվելուց հետո կվերադառնա տուն: Ըստ մայրիկի՝ հավանաբար ծառայությունը կշարունակի, եթե առողջական վիճակը թույլ տա»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...