Բայդենը գործնականում Թրամփին է հավասարվել Ջորջիայում. Fox News
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործնականում Դոնալդ Թրամփին Է հավասարվել Ջորջիայի «տատանվող» նահանգում, որտեղ ավելի վաղ երկար ժամանակ առաջատարը գործող նախագահն Էր: Այդ մասին հաղորդել Է Fox News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այժմ, նրա տվյալներով, Բայդենն ունի ձայների 49,36 տոկոսը, Թրամփը՝ 49,4 տոկոսը: Այժմ նրանց հավաքած ձայների տարբերությունը 1775 Է: Ջորջիան՝ 16 քվեատուներով, այն չորս նահանգներից մեկն Է, որոնք կարող են որոշել ընտրությունների ելքը, բայց դեռ հաղթողն այնտեղ չի հայտարարվել:
Սակայն Թրամփի շտաբը հայց Է ներկայացրել նահանգի դատարան՝ որով ընտրական հանձնաժողովից պահանջում Է պահպանել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվման եւ պահպանման օրենքը:
Ընտրություններում հաղթելու համար հարկավոր Է, որպեսզի թեկնածուն հավաքի քվեատուների առնվազն 270 ձայն: Վերջին տվյալների համաձայն, Բայդենն ունի նրանց 264, իսկ Թրամփը՝ 214 ձայն: Բացի Ջորջիայից, դեռեւս ձայների հաշվում Է ընթանում Փենսիվանիայում (20 քվատու), Հյուսիսային Կարոլինայում (15 քվեատու) եւ Նեւադայում (վեց քվեատու):
Ձայների հաշվելու հետ կապված ուշացումը պայմանավորված Է այն բանով, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ ընտրողներ քվեարկել են փոստով, եւ նրանց քվեաթերթիկները դեռեւս շարունակում են գալ:
Մասնավորապես, Նեւադայում հայտարարել են, որ այդ ձայներն ընդունելու են մինչեւ նոյեմբերի 10-ը:
ԱՄՆ-ի նախագահի ընտրություններն անցկացվում են երկսանդղաձեւ սխեմայով. առաջին փուլում քվեարկում են յուրաքանչյուր նահանգի ընտրողները, հաղթողն ստանում Է այդ նահանգի բոլոր քվեատուների ձայները: Ընդամենն առկա Է 538 քվեատու (Կոնգրեսի անդամների թվով), հենց նրանք են այնուհետեւ ընտրում նախագահին: Այդ տարի քվեարկությունը նշանակվել Է դեկտեմբերի 14-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...