Սիրիացի վարձկանների ցուցմունքների համաձայն` Ադրբեջանը վախի դեմ դեղահաբեր է բաժանել գրոհայիններին
Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկանների ցուցմունքի համաձայն` Ադրբեջանի զինված ուժերը վախի դեմ դեղահաբեր են բաժանել գրոհայիններին Արցախի դեմ ռազմական գործողությունների ժամանակ: Այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
«Իրենք չեն խոստովանել, որ անձամբ օգտագործել են, բայց ցուցմունք են տալիս, որ այն անձինք, ովքեր վախի զգացում են ունեցել, իրենց ղեկավարի և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ասվել է, որ կան դեղահաբեր, որոնք վախի դեմ են։ Իրենք տեսել են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը վարձկաններին բաժանում է համապատասխան դեղահաբեր։ Կալանավորված երկու վարձկանն էլ պնդում են, որ բաժանվել են այդպիսի դեղահաբեր»,- ասաց Վարդանյանը:
ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը նշեց, որ այդ հանգամանքը քննության ընթացքում չի անտեսվել:
«Բացի նյութական ֆինանսավորումից վարձկաններին քաջալերելու համար, որպեսզի նրանք մասնակցեն ռազմական գործողություններին, նրանց որոշակի արգելված հոգեմետ նյութեր են տրամադրվել։ Երկու վարձկաններից վերցվել են մազի, մեզի, արյան նմուշներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որպեսզի փորձաքննությամբ ունենանք այս հարցերի պատասխանները»,- ասաց Ավետիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...