«Գյոռբագյոռ» բառի բացատրությունը. ներկայացնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «գյոռբագյոռ» բառի բացատրությունը.
«Շատերին թվում է, թե բարբառային հայերեն թյուրքական միջնորդությամբ մուտք գործած «գյոռբագյոռ» բառի ծագումն էլ թյուրքական է, բայց իրականում գործ ունենք նոր պարսկերեն ձևի հետ՝ گور به گور դասական արտասանությամբ [gōr ba gōr] (ժամանակակից արտասանությամբ [gur be gur]) բռց․՝ «գերեզմանից գերեզման», որը կազմված گور [gōr] «գերեզման» բառից և به [ba] ուղղության նախադրությունից։
Ուշագրավ է, որ բարբառային հայերենում պարսկերենի այս նախդրով կազմված այլ ձևեր էլ կան «դարբեդար» < ժամանակակից նոր պարսկերեն در به در [dar be dar] բռց․՝ «դռնեդուռ, դռնից դուռ» և նաև հայերեն «երես» բառից Երևանում՝ «էրեսբերես» - «երես երեսի, դեմ դիմաց, առերես»:
#մահ_թշնամուն», - գրել է Ոսկանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
Հակառակորդը թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել. ՊԲ
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել...
Թշնամին հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, մի քանի արկ ընկել է Իրանի տարածք
Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել են Իրանի տարա...