Այսօր Կարմիր Շուկայի ուղղությամբ թշնամին փորձել է մատակարարումներ բերել մեքենաներով և ճեղքում իրականացնել. Հովհաննիսյան
Մարտերը շարունակվում են, դրանք շատ ինտենսիվ չեն, բայց փոքր խմբերի հետ մարտերն ունեն որոշակի բարդություններ՝ հնարավորություն չկա ճակատ-ճակատ ոչնչացնել թշնամու ուժերը՝ միասնական տեղեկատվական կենտրոնում նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր Կարմիր շուկայի ուղղությամբ փորձել են մատակարարումներ բերել մի քանի մեքենայով և ճեղքում իրականացնել։ Խոցվել է մի քանի մեքենա, այդ թվում՝ անձնակազմով բեռնված։ Եվ այդ ուղղությունից հետ են շպրտվել։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է ինչ-որ ուղղություններով նույնիսկ ամենաչնչին հաջողություն գրանցել, որպեսզի ներկայացնի իր առաջընթացը, բայց մեր զորքերն անսասան են, մեր վճռականությունն անսասան է, և վստահ եմ՝ հաղթելու ենք»,- նշեց Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...