Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 114-ի
Թուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 114-ի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը։
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 114 մարդ, տուժել՝ 1035-ը», - ասված է վարչության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր 110 զոհի մասին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում։ Արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալության տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։
Երկրաշարժը, որի հետևանքով վնասվել են մի շարք շինություններ, զգացվել է երկրի արևմուտքում և Ստամբուլում։ Երկրաշարժը զգացվել է նաև Աթենքում։ Սա վերջին տարիներին Սամոսում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է եղել։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...