Թուրքիան հայտնում է նոր Bayraktar-ի փորձարկման մասին
Թուրքական Baykar ընկերությունը հայտարարում է նոր տիպի Bayraktar ԱԹՍ-ի (Bayraktar Akıncı) հաջող փորձարկումների մասին։ Այս մասին թվիթերի միկրոբլոգում հայտնում է Baykar ընկերության հիմնադիր ղեկավար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը։
«Akıncı-ի փորձարկումները շարունակվում են։ Առանց ցամաքային կայանի, լրիվ ավտոմատ կերպով թռիչք և վայրէջքը հաջողությամբ իրականցվեց»,- գրել է Բայրաքթարը։
Ընկերությունը նշում է, որ դեռևս փորձարկվում են անօդաչուների պրոտոտիպային տարբերակները։ Չոռլուի ավիաբազայում փորձարկումները շարունակվում են, ԱԹՍ-ի առաջին պատրաստի տարբերակը նախատեսվում է ներկայացնել մինչև 2020թ․ավարտը։ Bayraktar Akıncı-ն նոր տիպի հարվածային անօդաչու է, որը համալրված է ուկրաինական АИ-450С տուրբինային շարժիչով։ Շարժիչի փորձարկումները ավարտվել են 2019թ․սեպտեմբերի 1-ին, որից հետո այն հետագա փորձարկումների համար փոխանցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին։ Bayraktar Akıncı-ի առաջին թռիչքը իրականացվել է 2019թ․ դեկտեմբերի 6-ին։ 16 րոպե տևողությամբ թռիչքից հետո այն հաջողությամբ վայրէջք է կատարել։ Անօդաչուն կարող է օդում լինել 24 ժամից ոչ ավել։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...