ԻՊ-ն ստանձնել է Վիեննայում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է Վիեննայում իրականացված հարձակման պատասխանատվությունը, որը տեղի Է ունեցել նոյեմբերի 2-ի երեկոյան:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է France 24 հեռուստաալիքը:
«Իսլամական պետությունն» ստանձնել Է Վիեննայում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հրաձգությունը տեղի Է ունեցել Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու, Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգի մերձակայքում: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածը որակել Է որպես ահաբեկչական գործողություն: Զոհվել Է չորս մարդ:
Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի: Նրանք օգտագործել են երկարափող հրաձգային զենք:
Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում Է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը եւ զինվորականներ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել Է, առնվազն մեկին դեռ փնտրում են:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...