Բռնապետի հետ դաշինք կնքելով հստակեցրիր, թե ում կողմից ես. Սարիկ Անդրեասյանը՝ Զելենսկուն
Ռուսաստանաբնակ հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր ինստագրամյան էջում պատասխան բաց նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ու նշել, որ դա վերջին նամակն է։
«Վլադիմիր, ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել նամակիս պատասխանելու համար։ Ես քեզ կպատասխանեմ ռուսերենով։
Հավատում եմ հայկական աղբյուրներին այն պատճառով, որ երբ պատերազմ սկսվեց, ու մենք աղմուկ բարձրացրինք, թե հարձակվել են մեզ վրա, Ալիևը հերքեց այդ փաստը, հետո էլ ինչ-որ պահի խոստովանեց, որ դա այդպես է։ Հետո ասացինք, որ կռվում ենք Սիրիայից վարձկանների, թուրքական բանակի դեմ, Ալիևը դա ևս հերքեց, քանի դեռ ենք չսկսեցինք ոչնչացնել թուրքական անօդաչուներն ու թուրքական զինտեխնիկան։
Հազարավոր տներ են քանդվել, հիվանդանոցներ ու եկեղեցի վնասվել։ Սա փաստ է, որով աշխարհը միայն անհանգստացած է և ոչ ավելին։
Ճիշտ ես, որ շատ երկրներ են Ալիևին զենք վաճառել, բայց այժմ ուկրաինական, իսրայելական, բելառուսական բեռնատար ինքնթիռներն են Բաքու մեկնում, ու կարող եմ ենթադրել, որ ճարպ, կարտոֆիլ կամ հումուս չեն տեղ հասցնում։ Ամբողջ թվարկածիցս հետո միայն հայկական կողմին կարող եմ վստահել ու հավատալ, քանի որ բացի պաշտոնական աղբյուրներից ընկերներ ունեմ Ստեփանակերտում, որոնք օգնում են վիրավորներին, ծերերին և երեխաներին։
Ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում որևէ կուսակցության չեմ պատկանում։ Ռուսաստանում իշխանության կամ ընդդիմության համար երբևէ քարոզ չեմ արել ընդգծել է նա և հստակեցրել, որ հայ ազգը ոչ թե որևէ նախագահի կամ ղեկավարի, այլ իր սեփական տունը, երեխաներին, մշակույթն ու հավատը պաշտպանելու համար է կռվում։
Բռնապետի հետ դաշինք կնքելով ու Յարոսլավ Իմաստունի շքանշան նրան տալով՝ դու հստակեցրիր, թե ում կողմից ես՝ չնայած վստահ եմ՝ ուկրաինացիներն այդ կարծիքին չեն»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...