Արցախցին պատմել է, որ իր հարևաններից մեկին գլխատել են, գլխատել են նաև Մայոր անունով քաղաքացիական անձին․Բեգլարյան
Հատուկ ուշադրության է արժանի այն, որ Ադրբեջանում նույնիսկ խրախուսում են դիակների հանդեպ վատ վերաբերմունքը, դա ողջունելի է համարվում այդ երկրի լայն հասարակության կողմից։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Այս համատեքստում կուզեի անդրադառնալ վերջին օրերին արձանագրված մի դեպքի: Միջազգային մի լրագրողի մեր Տող գյուղի քաղաքացիներից մեկը, որը մազապուրծ փախել է Տող գյուղից, վկայել է, տեղեկացրել է, որ ինքը վկա է, որ իր հարևաններից մեկին գլխատել են, գլխատել են նաև Մայոր անունով քաղաքացիական անձին, ազգանունը պարզվում է, ինչպես նաև սպանել են մեկ այլ 82 տարեկան տարեց անձի»,- ասաց նա:
Բեգլարյանը նշեց, որ այս դեպքերը ներառված չեն վիճակագրության մեջ:
«Մենք լուրջ կասկածներ ունենք, որ ադրբեջանական ուժերը բոլոր այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել և հայտնաբերել են որևէ քաղաքացիական անձ, կատարել են բազմաթիվ հանցագործություններ նրանց հանդեպ: Միջազգային հանրության պատասխանատվության շրջանակում է՝ առավելագույնը կատարել, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ անձինք՝ քաղաքացիական, թե զինծառայող, լինեն պաշտպանված, քանի որ գերությունից փրկված անձինք պատմում են, թե ինչ խոշտանգումների են ենթարկվել, ու ինչպես են խոշտանգվում մյուս գերիները»,- ասաց նա և բերեց Միշա Մելքումյանի օրինակը, որը մահացել է գերության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...