Ադրբեջանական սոցիալական ցանցերում հայատյացության խրախճանք է՝ բացառիկ ցինիզմով. ՄԻՊ
ՄԻՊ գրասենյակի աշխատանքը վերջին շրջանում կենտրոնացած է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի ուղղությամբ: Այդ մասին խորհրդարանում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ խոսքը թիրախային հարձակումների մասին է՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակչության, խաղաղ բնակավայրերի նկատմամբ, իսկ Արցախի դեպքում, ըստ նրա, փորձ է արվում հասցնել այնքան վնաս, որքան հնարավոր է:
Թաթոյանը նշեց, որ հակառակորդի թիրախում են հայտնվել Հայաստանի հատկապես երկու մարզերի՝ Գեղարքունիքի ու Սյունիքի խաղաղ բնակավայրերը, ցավոք, կան զոհեր և վիրավորներ:
ՄԻՊ-ն ասաց, որ ինտենսիվ աշխատում են Արցախի ՄԻՊ գրասենյակի հետ՝ նաև փաստահավաք առաքելության շրջանակում: «Այս ամենի ետևում պետք է գտնել իրական դրդապատճառները, մոտիվները, նպատակները: Թիրախային, զինված հարձակումները խաղաղ բնակավայրերի նկատմամբ՝ արգելված զինատեսակներով՝ սկզբում կասետային ռումբերով, հիմա արդեն քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զենքերով ակնհայտ է դարձնում Ադրբեջանի նպատակը՝ վնաս հասցնել բնակիչներին և քաղաքացիական օբյեկտներին»,- ընդգծեց Թաթոյանը:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանում հայատյացությունն ունի պետական աջակցություն, խրախուսվում է քաղաքական բարձր մակարդակով, պատերազմական օրերին ատելությունը դրսևորվում է դաժան տեսանյութերի տարածմամբ՝ մասնավորապես հայ ռազմագերիների նկատմամբ: «Ադրբեջանում ատելությունը սկսվում է քաղաքական գործիչներից ավարտվում մշակույթի գործիչներով, այն խրախուսում են, հրճվում, գովերգում, սոցիալական ցանցերում խրախճանք է՝ բացառիկ ցինիզմով»,- ընդգծեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ սա արվում է բարոյահոգեբանական տիրույթում առավելություն ձեռք բերելու նպատակով:
Թաթոյանը հայտարարեց, որ հստակ է՝ Ադրբեջանն իրականացնում է պատերազմական հանցագործություններ՝ Սիրիայից բերված վարձկան-ահաբեկիչների ձեռամբ:
ՄԻՊ-ը հայտարարեց, որ հետևողական են լինելու, բարձրաձայնելու են բոլոր խնդիրները միջազգային կառույցներում:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...