Հասարակություն

Թուրք քաղաքապետը՝ Արարատի՝ հայկական կողմից երևացող հատվածը Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով լուսավորելու նախաձեռնության մասին

Թուրք քաղաքապետը՝ Արարատի՝ հայկական կողմից երևացող հատվածը Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով լուսավորելու նախաձեռնության մասին
Թուրքական տեղական իշխանությունները որոշել են լուսային տեխնիկայի համաշխարհային նոր ռեկորդ սահմանել։ Թուրքիայի արևելքում գտնվող Աղրը (պատմանական Ալաշկերտի տարածաշրջանում գտնվող Կարաքիլիսե) քաղաքի…

Թուրքական տեղական իշխանությունները որոշել են լուսային տեխնիկայի համաշխարհային նոր ռեկորդ սահմանել։ Թուրքիայի արևելքում գտնվող Աղրը (պատմանական Ալաշկերտի տարածաշրջանում գտնվող Կարաքիլիսե) քաղաքի քաղաքապետ Սավջը Սայանը հայտարարել է Արարատի՝ հայկական կողմից երևացող հատվածը Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով լուսավորելու նախաձեռնության մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին քաղաքապետը գրել է իր «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, միաժամանակ տեղադրելով նաև Արարատի պատկերը՝ լուսավորված Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով։ «Աղրըի քաղաքապետարանը արագ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում։ Մոտ ժամանակներս Արարատ լեռան` Հայաստանին նայող կողմից այս տեսարանը կտեսնեք։ Հույս ունեմ սա մարտադաշտում կոգեշնչի Հայաստանին»,-ասված է Սայանի գրառման մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250