«Ռազմինֆո»-ն անդրադարձել է «օդը փակելու» հարցին
«Ռազմինֆո»-ն անդրադարձել է այսօր առավել հաճախ հաճախ քննարկվող՝ «օդը փակելու» հարցին։ Ըստ աղբյուրի՝ «օդը փակել» որևէ առանձին վերցված զինատեսակով սկզբունքորեն հնարավոր չէ, անգամ ամենահզոր ու արդիական ՀՕՊ համակարգը առանձին վերցրած խոցելի է։
Վերոնշյալ հարցի վերաբերյալ «Ռազմինֆո»-ի դիտարկումները՝ ստորև․
«Օդում գերակայության համար հաջող պայքարը բազմաշերտ է ու ենթադրում է որոշակի ջանքեր անխտիր բոլոր զորատեսակներից ու ստորաբաժանումներից։ Այն ենթադրում է․
1․ Գետնի վրա գրագետ քողարկում;
2․ Կեղծ թիրախների մասսայական օգտագործում;
3․ Օդային իրադրության մշտադիտարկում, այդ թվում՝ տեխնիկական միջոցներով;
4․ Տեղաշարժերի ժամանակ շարասյուների, ինչպես նաև մարտակարգերի այնպիսի ընտրություն, որը կնվազեցնի կորուստներն օդային հարվածների դեպքում;
5․ Տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցներ (սկսած զենիթային գնդացիրներից ու դյուրակիր ԶՀՀ-ներից, վերջացրած մոբիլ ու ստացիոնար ՀՕՊ խոշոր համալիրներով);
6․ Ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) տարբեր միջոցներ;
7․ Թշնամու ավիաբազաների, ինչպես նաև ԱԹՍ-ների կառավարման կետերի օպերատիվ հայտնաբերում ու ոչնչացում հրետանային, հրթիռա-հրետանային կամ ավիացիոն միջոցներով;
8․ ... և, իհարկե, կործանիչ ավիացիա։
Սա իրականում դեռ ամբողջական ցանկը չէ, բնականբար։
Էականն այն է, որ ինչպես տեսնում եք, այստեղ մեծ ծավալի ու ներդաշնակված աշխատանք կա անելու ամբողջ բանակի կողմից։
Սա, անշուշտ, չի նշանակում, թե ՀՕՊ միջոցներով բանակը պետք չի համալրել։ Իհարկե, պետք է, բայց ՀՕՊ միջոցներից բացի մյուս քայլերն էլ են անհրաժեշտ։ Այդ քայլերի մի մասը նվազեցնում է թշնամու օդուժի արդյունավետությունը, մյուսները հնարավորություն են տալիս վաղաժամ հայտնաբերել և, իհարկե, նաև ոչնչացնել հակառակորդի օդային միջոցները»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...