Ադրբեջանը պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական նկրտումներից. վարչապետ
Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր տրամաբանությունից: The Jerusalem Post-ին տված հարցազրույցում այդ մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով՝ խնդիրն առաջացել է հենց այն բանից, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում էր հարցը ռազմական ճանապարհով լուծելու տրամաբանությունը:
«Եվ երբ Ադրբեջանի համար պարզ դարձավ, որ սեփական միջոցներով չի կարողանալու այդ տրամաբանությունն առաջ մղել, ի՞նչ տեղի ունեցավ: Նա դիմեց Թուրքիայի օգնությանը, որն իր հերթին Սիրիայի՝ իր հսկողության տակ գտնվող տարածքներից Ադրբեջան է տեղափոխել հազարավոր վարձկանների: Որից հետո Թուրքիան, Ադրբեջանը, վարձկանները, ահաբեկիչները համատեղ հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի վրա:
Սա նկարագրում եմ՝ արձանագրելու համար իրավիճակի բարդությունը: Որովհետև, ինչպես տեսնում ենք, այստեղ մեկ սուբյեկտ չէ, որ ներգրավված է պրոցեսի մեջ: Եվ սրանով արդեն իրավիճակը շատ ավելի բարդանում է: Որովհետև հարցը այս ամենի պատճառով, իմ կարծիքով, դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի տրամաբանությունից: Որովհետև, էլի եմ ասում, այստեղ ներգրավված են վարձկաններ, ում ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, այլև Իրանն է հայտարարում, որ դա ընկալում է որպես սպառնալիք, Ռուսաստանն է հայտարարում, որ դա ընկալում է որպես սպառնալիք: Եվ թույլ տվեք ասել, իմ կարծիքով, Եվրոպայում և աշխարհում տեղի ունեցող վերջին շրջանի մի շարք իրադարձությունները, թեկուզ անուղղակիորեն, կապ ունեն այն զարգացումների հետ, որ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումների հետ:
Իսկ Ձեր հարցի պատասխանը կարճ հետևյալն է. Ադրբեջանը պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական նկրտումներից և պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու իր հայտարարած քաղաքականությունից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...