Վրաստանի խորհրդարան են անցել յոթ կուսակցություն և երկու դաշինք
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակներով ստանում է ձայների 48,15 տոկոսը: Այդ մասին վկայում են ԿԸՀ-ի տվյալները՝ բոլոր ընտրատեղամասերից ձայների հաշվումից հետո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»- ն, երկրորդ տեղում Միխայիլ Սահակաշվիլիի «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքն է' 27,14 տոկոսով:
Ձևավորվում է բազմակուսակցական խորհրդարան. օրենսդիր մարմին են մտնում յոթ կուսակցություն և երկու քաղաքական դաշինքներ, որոնք հաղթահարել են մեկ տոկոսի շեմը։
30 միամանդատ ընտրատարածքներից 17-ում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:
Ավելի վաղ Թբիլիսիում սկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը քվեարկության արդյունքների դեմ: Ակցիայի մասնակիցները հավաքվել են քաղաքի կենտրոնում, ապա շարժվել դեպի «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր: Եվս մեկ զանգվածային հանրահավաք ՝ արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջով, տեղի կունենա մեկ շաբաթ անց։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որին նախագահական ընտրություններում աջակցում էր «Վրացական երազանքը», կայացած քվեարկությունը համարել է խաղաղ, ժողովրդավարական և արդար: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հայտարարել է, որ ընտրություններն անցել են կամարտահայտության հիմնական իրավունքների պահպանմամբ, սակայն ուշադրություն է դարձրել մի շարք նրբությունների վրա, օրինակ, իշխող կուսակցության նկատելի վարչական «գերիշխանությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. Ումութ Բուլուտ
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկաններ...
Անակնկալ՝ Ադրբեջանին. 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն
Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թ...
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ խոսնակ
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լ...
Ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական վիճակը մեծ անկում է ապրում. «Փաստ»
«Դիվանագիտական դաշտում հայկական կողմից առաջին փաստարկը մեր հաղթանակներն են լինելու: «Փաստ» թերթի հետ զրույցում նման տեսա...