Հասարակություն
Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները. ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է պատկերազարդ իրազեկումներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկումներ երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները հաղթահարելու վերաբերյալ։
«Փաստ է, որ պատերազմական իրավիճակը կարող է ազդել երեխաների հոգեկան աշխարհի վրա՝ բերելով մի շարք փոփոխություններ վարքագծում։ Հետևաբար, խնդիրներին հակազդելու համար իրազեկվածությունը կարող է կանխել վարքագծի բացասական փոփոխությունները։
Իրազեկումները մշակվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հոգեբանի և Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիա հրապարակային նյութերի հիման վրա»,- ասված է ՀՀ ՄԻՊ հրապարակման մեջ։
[6d27d534bb766fc18f3cff2c384480b0.jpg]
[e754a99cbd7736904745910c42fbb576.jpg]
[5a64be50994b50ab4be6119b151fb79d.jpg]