Հակառակորդի այսօրվա հարձակողական գործողությունները տապալվել են․ Հովհաննիսյան
«Ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևելյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ ձեռնարկել է լայնածավալ հարձակման փորձեր, որոնք բոլորն էլ տապալվել են, ինչպես արդեն հայտարարել ենք, մեկ վաշտ, մեկ դասակ և այլ ուժերի կազմով նախատեսված հարձակումն երը տապալվել են, հետ են մղվել, որոշ ուժեր, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են»,-սահմանային օպերատիվ-մարտավարական իրավիճակը ներկայացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահամանգոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի, կենտրոնական ուղղությունում՝ Մարտունու, Հարավային հատվածում՝ տարբեր ուղություններով հարձակումներ են ձեռնարկել, որոնք իրենց սաստկությամբ որոշակիորեն տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։
«Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը ձախողվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Նույնիսկ՝ հետապնդման հնարավորությունուվ։ Մեր զորամիավորմանը հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային բարելավումներ ունենալ։ Սակայն թշնամուն հաջողվել է Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողբվել է վերցնել մեկ-երկու դիրք։ Մարտունուց հարավ՝ Ճարտար ուղղությամբ։ Հակառակորդի այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալվել են»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կիրառվել են վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։ Այդ թվում՝ Դավիթ Բեկ համայնքն է ռմբակոծվել և կա մեկ զոհ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը բացատրել է, թե ինչ նկատի ունի փոխզիջում ասելով. Al Jazeera
Ես հոկտեմբերի 26-ին ասել եմ, որ Հայաստանը, այո՛, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խ...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Վարչապետը դիմել է Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռ...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...