1 ամսում Թուրքիան Ադրբեջանին 101 մլն դոլարի պաշտպանական արտադրանք է վաճառել
2020թ. հոկտեմբեր ամսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 101 մլն 209 հզ դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք։ Սա այս ոլորտի արտադրանքի Ադրբեջան արտահանման այս տարվա նոր առավելագույն ծավալն է։ Նախորդ ամսին այն կազմում էր 77 մլն դոլար, օգոստոսին՝ 36 մլն, իսկ հուլիսին՝ ընդամենը 278 հզ։ Այս մասին գրել է Razm.info-ն։
Հոկտեմբեր ամսվա արտահանումների մասին զեկույցը հրապարակվել է Թուրքիայի արտահանողների խորհրդի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանն օգտագործում է նաև թուրքական Kargu տեսակի մահապարտ ԱԹՍ-ներ, առնվազն 28 միավոր։ Թուրքական Diavn-i Harp Թելեգրամ-ալիքում հրապարակվել էին, ամենայն հավանականությամբ, հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU 4-պտուտականի (կվադրոկոպտեր) ԱԹՍ-ների լուսանկարներ:
Kargu ԱԹՍ-ները Ադրբեջանում
Հավանական է, որ հոկտեմբեր ամսվա պաշտպանական արտադրանքի գնումների տարբերակներից մեկն այս ԱԹՍ-ները լինեն, սակայն սա միանշանակ պնդում չէ, շատ հնարավոր է, որ այլ գնումներ ևս եղել են:
Kargu մահապարտ ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են 2017 թ. մայիսին, իսկ նույն տարվա դեկտեմբերին ուսումնական նպատակներով տրվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին։ Սարքի վրա տեղադրված է լազերային հեռաչափ: Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5 կմ է, տևողությունը՝ մոտ 15–30 րոպե, առավելագույն արագությունը՝ 72 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 2.8 կմ, իսկ մարտական գործողության առաստաղը՝ 500մ։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...